Հունվարի 21-ի ժամը 07:00-ից մինչև 00:00-ն սահմանափակվելու է Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի երթևեկությունը
Սողանքների կանխարգելման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 21-ից ժամանակավորապես կսահմանափակվի Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի երթեւեկությունը։ Այդ մասին Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստում։
Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, անվտանգության ընթացող աշխատանքների շրջանակում այս տարվա հունվարի 21-ի առավոտյան ժամը 07:00-ից մինչև 00:00-ն սահմանափակվելու է «Բաքսվուդ» միջազգային դպրոցից դեպի Ծղնեթի-Կոջորի խաչմերուկը:
«Ծղնեթի-Բեթանիա ճանապարհին, հերթական մոնիտորինգի հիման վրա, իրականացվում են սողանքների կանխարգելման միջոցառումներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով ավտոճանապարհի ձախակողմյան լանջին, «Ախալդաբայում» խոշոր սողանքային մարմնի տարածքում մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Մեզ համար ամենակարևորը անվտանգությունը պաշտպանելն է, հետևաբար ժամանակավորապես կսահմանափակենք տեղաշարժը այս հատվածում, որպեսզի անվտանգությունը հնարավորինս պաշտպանված լինի»,- ասաց Կախա Կալաձեն։