Հունվարի 10-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը
Հունվարի 10-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը, որը կանցկացվի դեսպանների մակարդակով։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը։
Լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Դիլան Ուայթի հիման վրա։
Նրա խոսքով, օրակարգում կլինի նաեւ Ուկրաինայի կողմից մարտական նյութերի մատակարարման արագացման հարցը։