Հունվարի 10-ից Ստրասբուրգում կգործարկվի պարետային ժամ: Տեղեկությունն այս մասին տարածում է «Գարդիանը»:
Պարետային ժամը կգործի տեղի ժամանակով ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ն:
Ֆրանսիայի կառավարությունը հունվարի սկզբին պարետային ժամ էր սահմանել նաև երկրի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան մասերում: Մի քանի օր է, այս շրջանների քաղաքացիները չեն կարող ժամը 18:00-ից մինչև 06:00-ն լքել իրենց տները:
Ֆրանսիայի վարչապետի խոսքով, կառավարությունը քննարկում է ևս 10 շրջաններում պարետային ժամ սահմանելու հարցը: