Հունվարի 10-27-ը Եկամուտների ծառայության շարժական սպասարկման կենտրոնը կսպասարկի հարկ վճարողներին 16 մարզերում
Հունվարի 10-27-ը Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության շարժական սպասարկման կենտրոնը՝ «RS CAR»-ը կսպասարկի հարկ վճարողներին այն մարզերի 16 վայրերում, որտեղ չկան Եկամուտների ծառայության սպասարկման կենտրոններ։
«RS CAR»-ը (երթուղային ավտոբուսը) հագեցած է Եկամուտների ծառայության սպասարկման կենտրոններում առկա տեխնիկական միջոցներով։ Համապատասխանաբար, հարկ վճարողները հնարավորություն ունեն ստանալ ցանկալի ծառայությունները ժամանակին իրենց հարմար ժամին և վայրում՝ առանց բնակավայրից դուրս գալու։ Մասնավորապես՝ խորհրդատվություն՝ կապված Վրաստանի հարկային օրենսգրքի և համապատասխան նորմատիվ ակտերի կիրառման հետ, եկամուտների ծառայության էլեկտրոնային էջից օգտվելու, հետլիազորման դիմումների ստացման և դրանց արձագանքման, միկրո/փոքր բիզնեսի կարգավիճակի շնորհման/չեղարկման հետ կապված»,- ասված է տեղեկատվության մեջ։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հրապարակում է կոնկրետ քաղաքների ցանկը, որտեղ «RS CAR»-ը կսպասարկի հարկատուներին՝ ըստ հասցեների և աշխատանքային ժամերի։