Հունվարի 1-ից տեխզննումը պարտադիր է դառնում ողջ ավտոպարկի համար
Հունվարի 1-ից տեխզննումը պարտադիր է դառնում ողջ ավտոպարկի համար

2019 թվականի հունվարի 1-ից տեխզննումը պարտադիր է դառնում ողջ ավտոպարկի համար: Ստուգում անցնելու են նաև այն ավտոմեքենաները, որոնց շարժիչի ծավալը 3000 խորհանարդից պակաս է:

Տեխնիկական զննումը տեղի է ունենալու փուլ առ փուլ և դա կախված կլինի ավտոտրանսպորտի գրանցման ամսաթվից:

Օրինակ, եթե մեքենայի գրանցման վկայականը տրվել է 2013 թվականի հոկտեմբերի 28-ին, տրանսպորտային հնարավորությունը պետք է զննում անցնի մինչև 2019 թվականի հոկտեմբերի 28-ը:

Մինչև չորս տարեկան մեքենաները տեխզննում չեն անցնելու, 4-ից 8 տարեկան մեքենաները զննում են անցնելու երկու տարին մեկ անգամ, իսկ 8 և ավել տարեկան տրանսպորտային միջոցները տեխզննում են անցնելու ամեն տարի:

Զննման արժեքը թևթև տեսակի ավտոտրանսպորտի համար լինելու է 60 լարի, բեռնատար և մարդատար տրանսպորտային հնարավորությունների արժեքը 100 լարի: Անսարքիությունը ուղղելու համար վարորդներին տրվում է մեկ ամիս ժամանակ: Կրկնակի զննումը անվճար է, սակայն եթե վարրորդը չի ուղղի խախտումները կտուգանվի 50 լարիով: