Հունվարի 1-ից կմեկնարկի մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիրը
Հունվարի 1-ից կմեկնարկի մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիրը

Մենք սկսում ենք մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիրը, որն ընդհանուր առմամբ մեզ կարժենա 1,3 մլն լարի,- կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ ծրագիրը կիրականացվի երեք փուլով. Առաջին փուլը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 1-ից, որի ֆինանսավորման համար կհատկացվի 100 մլն լարի։

«Կրթության ուղղությամբ հիշում եք, որ բյուջեն ավելացրել ենք 400 մլն լարիով։ Այս շրջանակներում նախատեսել ենք 500 դպրոցի կառուցում և վերականգնում, սակայն լրացուցիչ կկիրառենք ավելի քան 150 մլն լարի կրթության ֆինանսավորման համար։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել մի կարևոր որոշման մասին. Գիտե՞ք, որ ամբողջ երկրում մանկապարտեզները շատ վատ վիճակում են: Այս առնչությամբ Իրակլի Քարսելաձեն իմ հանձնարարությամբ աշխատել է այս հարցի շուրջ։ Պարզվեց, որ 885 մանկապարտեզ շինարարության և վերականգնման կարիք ունի, ուստի որոշեցինք սկսել մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիր։ Այս ծրագիրը կիրականացվի երեք փուլով և առաջին փուլը կսկսենք 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս ծրագրի ֆինանսավորման համար կուղղվի 100 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, դա մեզ կարժենա 1,3 մլն լարի և ամբողջությամբ կվերականգնվեն և կկառուցվեն նոր այգիներ ամբողջ երկրում։

Գիտեք, որ մենք նմանատիպ ծրագիր ենք սկսել, և հունվարի մեկից կսկսվեն դպրոցների կառուցումն ու վերականգնումը։ Այստեղ կա նաև մոտ 800 դպրոց։ Մենք 500 դպրոց ենք սկսում վերանորոգել, ինչը կարևոր է ապագա սերնդի համար։ Մեր երկրի ապագա սերունդը՝ երեխաները պետք է մեծանան առողջ, իսկապես լավ միջավայրում։ Սա պետք է սկսել մանկապարտեզներից, հետո դպրոցներից ու բուհերից։ Բացի այդ, ավելի քան 30 մլն լարի է հատկացվել դպրոցներում համակարգչային լաբորատորիաների կազմակերպմանը, ինչը շատ կարևոր է»,- ասել է վարչապետը։