Հունվար-սեպտեմբերին, վրացական բանկային քարտերով արտասահմանում իրականացվել է 359 731 634 դոլլարի գործողություն
Հունվար-սեպտեմբերին վրացական բանկային քարտերով արտասահմանում իրականացվել է 1.67 միլիարդ լարիի (359 731 634 դոլլարի) գործողություն: Տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը:
Նախորդ տարվա համեմատ, վճարումներն ավելացել են 33.7 տոկոսով: Բացի այդ, ցուցանիշն առանձնապես ավելացել է հուլիս-սեպտեմբերին: Մասնավորապես, հուլիսին գործողությունների ընդհանուր ծավալը կազմել է 215 միլիոն լարի, օգոստոսին՝ 210.2 միլիոն լարի, իսկ սեպտեմբերին՝ 219.4 միլիոն լարի: