Հունվար-փետրվարին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը պակասել է 4 տոկոսով, ավիաչվերթները՝ 11 տոկոսով
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, 2020 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի օդանավակայաններն սպասարկել են 597 506 ուղևորի, որը 4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Նվազում կա նաև նույն ժամանակահատվածի չվերթների հետ կապված: 2020 թվականին Վրաստանի բոլոր օդանավակայաններում կատարվել է 2 923 չվերթ, որը 11 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
«Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, ընթացիկ տարվա փետրվարին ուղևորահոսքի աճ է գրանցվել Թբիլիսիից բացի, երկրի բոլոր միջազգային և տեղի օդանավակայաններում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2020 թվականի փետրվարին սպասարկել է 187 975 ուղևորի, որը 21 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Գերատեսչությունը մեկնաբանում է, որ նվազեցման պատճառը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Չինաստանի և Իրանի հետ ավիաչվերթների դադարեցնումն է, ինչպես նաև՝ նախորդ տարվա ամռանը Ռուսաստանի կողմից սահմանված ավիասահմանափակումը:
Ի տարբերություն Թբիլիսիի, աճի միտումը պահպանվում Բաթումիի և Քութաիսիի միջազգային օդանավակայաններում: