Հունվար-օգոստոսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրի շրջանառությունը աճել է 22,3 տոկոսով
Հունվար-օգոստոսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրի շրջանառությունը աճել է 22,3 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8 683,5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 22.3 տոկոսով բարձր է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալներից:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այստեղից արտահանումը կազմում է՝ 2 610.8 մլն. ԱՄՆ դոլար, այսինքն աճը՝ 26.0 տոկոս, իսկ ներմուծումը կազմել է 6 072.7 մլն. ԱՄՆ դոլար, աճը կազմում է՝ 20,7 տոկոս:

Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 3 461,9 մլն. ԱՄՆ դոլար, ինչը արտաքին առևտրաշրջանառության 39,9 տոկոսն է:

Միևնույն ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ խոշորագույն առևտրային տասը գործընկերների մասնաբաժինը կազմել է 70.1 տոկոս: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան `1 286,9 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը `1 011.9 մլն. ԱՄՆ դոլարով և Չինաստանը ՝ 941,3 մլն. ԱՄՆ դոլարով: