Հունվար-մայիս ամիսներին Վրաստանում արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 18,2 տոկոսով
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) կազմել է 5 019,4 մլն. դոլլար, ինչը 18,2 տոկոսով ավել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության, դրանից արտահանումը կազմել է 1 538.1 մլն. դոլլար, կամ 24,4 տոկոսով ավելի, մինչդեռ ներմուծումը կազմել է 3 481,3 մլն. դոլլար, կամ 15,7 տոկոսով ավելին:
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-մայիսին կազմել է 1 943,2 մլն. դոլլար և արտաքին առևտրի շրջանառության 38.7 տոկոսը: