Հունվար-մարտին Վրաստանում ապրանքով հետ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 22,1 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-մարտին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 4 783,8 մլն. դոլար, ինչը 22,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Դրանից, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումը եղել է 1 461,5 մլն. դոլար, ինչը 24,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ներմուծումը` 3 322,3 մլն. դոլար – աճը կազմել է 21,0 տոկոս։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-մարտին կազմել է 1860,8 մլն. դոլարը՝ արտաքին առեւտրաշրջանառության 38,9 տոկոսը։