Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը նվազել է 30%-ով
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2020 թվականի առաջին երեք ամիսներին Վրաստանի օդանավակայաններն ընդհանուր սպասարկել են 711 536 ուղևորի, որը 30%-ով (304 560 ուղևորով) պակաս է 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ: Գործակալության փոխանցմամբ, նվազումը պայմանավորված է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ավիաչվերթների տեսանկյունից գործարկված սահմանափակումներով և գլոբալ մակարդակով կորոնավիրուսը համավարակ որակելով:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանն սպասարկել է 479 120 ուղևորի, որը 40%-ով (325 551 ուղևորով) պակաս է, քան 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները:
Հունվար-մարտին Բաթումիի միջազգային օդանավակայանը փոխադրել է 47 553 ուղևորի, որը 8%-ով (4 347 ուղևորով) պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալներից:
Բացի այդ, քաղաքացիական ավիացիայի գործակալության փոխանցմամբ, չնայած սահմանափակումներին, աճող դինամիկա է պահպանվել Քութաիսիի միջազգային օդանավակայանում: 2020 թվականի առաջին երեք ամիսների տվյալներով, օդանավակայանում 16%-ով ավելացել է ուղևորահոսքը:
2020 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 1401 չվերթով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Նվազել նաև բեռնափոխադրումները: Օդային ճանապարհով փոխադրված բեռների ծավալը կազմել է 3 971.812 տոննա, որը 1 430.568 տոննայով, համապատասխանաբար 26%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Վրաստանի ավիացիոն շուկայում գործող ավիաընկերությունների տոկոսային բաժնեմասի համաձայն, 2020 թվականի եռամսյակում առաջատարն է «Wizz Air» ավիըանկերությունները:
«Wizz Air Hungary» ավիաընկերություն – 170 759 ուղևոր 24%
«Turkish Airlines» ավիաընկերություն – 86 562 ուղևոր 12%
«Belavia» ավիաընկերություն – 39 858 ուղևոր 6%
«Georgian Airways» ավիաընկերություն – 38 262 ուղևոր 5%
«Pegasus» ավիաընկերություն – 36 050 ուղևոր 5%: