Հունվար-հունիսին Վրաստանում ապրանքներով արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 20,1 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հունիսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10 266,2 մլն. դոլար, ինչը 20,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Արտահանումը 3 050,4 մլն. ԱՄՆ դոլարը է, այսինքն՝ աճել է 19.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 7 215.8 մլն. դոլար է։ Աճը կազմել է 20,4 տոկոս։
Իսկ բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-հունիսին կազմել է 4 165,4 մլն. դոլար, արտաքին առեւտրաշրջանառության 40,6 տոկոսը։