Հունվար-հուլիսին ապրանքների Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 21.8 տոկոսով
Ըստ վիճակագրական ազգային ծառայության տվյալների, 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 7 484,9 մլն. դոլլար, ինչը 21,8 տոկոսով ավել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանից:
Դրանից արտահանումը կազմել է 2 275.6 մլն. դոլլար կամ 27,8 տոկոսով ավելի, իսկ ներմուծումը՝ 5 209,3 մլն. դոլլար կամ 19,3 տոկոսով ավելի:
Վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, բացասական առևտրային հաշվեկշիռը 2021 թվականի հունվար-հուլիսին կազմել է 2 933,6 մլն դոլլար և կազմել է արտաքին առևտրի շրջանառության 39,2 տոկոսը: