Հունվար-հոկտեմբերին Վրաստանում տեղական արտահանումն աճել է 24,9 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանից ապրանքի արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 3 392,5 մլն. դոլլար, ինչը 24,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ արտահանումն առանց վերաարտահանման կազմել է ընդհանուր արտահանման 73,2 տոկոսը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26,9 տոկոսով եւ կազմել 2 484,4 մլն դոլլար:
Գերատեսչության նախնական տվյալներով՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 79,0 տոկոս։ Այս առումով արտահանման խոշորագույն գործընկերներն են Չինաստանը՝ 493,1 մլն. դոլլար՝ Ռուսաստան՝ 440,7 մլն. դոլլար եւ Թուրքիա՝ 246,1 մլն. դոլլարով։
Միաժամանակ, ըստ Վիճակագրության ազգային ծառայության, այս տարվա հունվար-հոկտեմբերին տեղական արտահանման առաջին տասնյակում են պղնձի հանքաքարերն ու խտանյութերը՝ 655,6 մլն. դոլլարով, այս ապրանքախմբի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ներքին արտահանման 26,4 տոկոսը։ Երկրորդ տեղում ֆեռոհամաձուլվածքներն են՝ 377,9 մլն. դոլար, իսկ երրորդ տեղը զբաղեցնում են խաղողի բնական գինիները՝ 187,8 մլն. դոլլարով։