Հունվար-հոկտեմբերին Վրաստանում ապրանքներով արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 16,2 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17 786,1 մլն. դոլար, ինչը 16,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Դրանից, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումը եղել է 5 102,7 մլն. դոլար, աճը կազմել է 12,5 տոկոս, իսկ ներմուծումը` 12 683,4 մլն. դոլար, այսինքն՝ աճել է 17,8 տոկոսով։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 7 580,7 մլն. դոլար և արտաքին առեւտրաշրջանառության 42,6 տոկոսը։