Հունվար-ապրիլին Վրաստանում ապրանքների արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 33,4 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 5 252,9 մլն. դոլլար, ինչը 33,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դրանից արտահանումը կազմել է 1 587,5 մլն. դոլար կամ 32,8 տոկոսով ավելի, իսկ ներմուծումը կազմել է 3665,4 մլն դոլլար, ինչը 33,7 տոկոսով ավելի է։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-ապրիլին կազմել է 2 077,9 մլն. դոլլար և կազմել արտաքին առևտրաշրջանառության 39,6 տոկոսը։