Հունվար-ապրիլին Վրաստանի համար ամենամեծ արտահանող երկիրը Հայաստանն էր, իսկ ներմուծողը՝ Թուրքիան
Վրաստանի ազգային վիճակագրության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,6 տոկոս։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրության, Հայաստանը առաջին տեղն է զբաղեցնում արտահանողների եռյակում՝ 280,8 մլն. ԱՄՆ դոլարով, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 261,9 մլն. ԱՄՆ դոլարով, իսկ Ռուսաստանը երրորդն է՝ 226,2 մլն. ԱՄՆ դոլարով։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ գերատեսչության տվյալների, այս տարվա հունվար-ապրիլին տասը խոշորագույն ներմուծման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 70,2 տոկոս։ Լավագույն եռյակում է Թուրքիան՝ 786,4 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստան՝ 622,3 մլն. ԱՄՆ դոլարով եւ ԱՄՆ-ն` 412,5 մլն. դոլարով։