2018 թվականի հունիսին կայացել է 727 385 միջազգային ճանափարհորդի այցը Վրաստան: Այս մասին հայտարարել է Տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմել է 13.8 տոկոս: Չոգովաձեի տեղեկությամբ, միջազգային այցելուների իրականացրած այցերի քանակը կազմել է 606 792, աճը 14.2 տոկոս է: Տուրիստական այցերի քանակը 399 989 է, որը 68 550-ով ավել է 2017 թվականի հունիսի ցուցանիշից (20.7 տոկոս աճ):
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Տուրիզմի վարչությանը տեղեկությունը փոխանցել է ներքին գործերի նախարարությունը: