Հունիսին նախատեսվում է Ադրբեջանի մշակույթի նախարարի այցը Վրաստան
Հունիսին նախատեսվում է Ադրբեջանի մշակույթի նախարարի այցը Վրաստան

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահի տեղակալ Վագիֆ Սեյդբայիլի և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության խորացման հարցեր:

Կախա Սիխարուլիձեն նշել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի դարավոր բարեկամությունը հիմնված է միմյանց մշակութային և պատմական արժեքների հարգանքի վրա, ինչը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարի Վրաստան նախատեսվող այցին, որը կկայանա հունիսին: Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ վրացական կողմը ջանք չի խնայի, որպեսզի նշված այցը կայանա բարձր մակարդակով: