Հունիսի մեկից, Վրաստանում աշխատանքը կվերսկսեն բացօթյա ռեստորանները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:
«Հունիսի մեկից բացվում են բացօթյա ռեստորանները: Մեկ անգամ ևս կրկնում եմ, միայն բաց տարածք ունեցող ռեստորանները»,- նշել է Գիորգի Գախարիան: