Հունիսի 28-29-ը Խաշուրի-Ածղուրի հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակների երթեւեկությունը
Միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհի կմ13-կմ17 և կմ24-կմ25 հատվածներում շարունակվում են ճանապարհների վերականգնման աշխատանքները: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ 2023 թվականի հունիսի 28-ին և 29-ին ժամը 08:00-19:00-ն ավտոճանապարհի կմ 1-կմ 50 (Խաշուրի-Ածղուրի) հատվածում սահմանափակվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Օրվա մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է ավտոճանապարհի կմ 51-կմ 97 հատվածում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։