Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, օլիմպիական միջազգային օրվա կապակցությամբ կայացել է տոնական միջոցառում: Օլիմպիական կոմիտեի նախագահ, Լերի Խբելովը վետերան օլիմպիական չեմպիոններին փոխանցել է դրամական պարգևներ: Այս տարի օլիմպիական կոմիտեն ընտրել է յոթ չեմպիոնի, դրանք են՝ Լևան Թեդիաշվիլին, Վախտանգ Բլագիձեն, Գելա Կետաշվիլին, Դավիթ Խախալեիշվիլին, Վաժա Կաճարավան, Քեթևան Լոսաբերերիձեն և Ռաֆաել Չմշկյանը:
Բացի վետերան մարզիկներից, օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը, օլիմպիական կոմիտեի կողմից պատրաստված վկայագրերով և հրատարակված գրքերով պարգևատրել է «ուղևորություն դեպի օլիմպոս» մրցույթի հաղթողներին: Բացի այդ, ճանաչվել են նաև նկարչական մրցույթի հաղթողները, որոնց գործերը կցուցադրվեն օլիմպիական կոմիտեում: Այդ նկարների էլեկտրոնային տարբերակները ուղարկվելու են միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեներին:
Հունիսի 23-ը միջազգային օլիմպիական օրն է, որը նշվում է 1948 թվականից ՝ միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման կապակցությամբ: Այս տարի աշխարհում համավարակի պատճառով այս ամսաթիվը մեծ մասշտաբով հնարավոր չի եղել նշել: