Հունիսի 21-22-ը Եվրահանձնաժողովը բանավոր զեկույց կներկայացնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ
Հունիսի 21-22-ը Եվրահանձնաժողովը բանավոր զեկույց կներկայացնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

Հունիսի 21-22-ը Շվեդիայում տեղի կունենա ԵՄ ոչ պաշտոնական նախարարների հանդիպումը, որտեղ Եվրահանձնաժողովը բանավոր զեկույց կներկայացնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կողմից իրականացվող բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ։

Ինչպես գրում է հյուրընկալող երկրի՝ Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Ջեսիկա Ռոսվոլը մինիստերիալի հետ կապված նամակում, Եվրամիությունը առաջիկա տարիներին պետք է հարմարվի աշխարհաքաղաքական նոր իրականությանը։

«Հզոր պետությունների մրցակցության պայմաններում կարեւոր է ուժեղացնել Եվրամիության տնտեսական մրցունակությունը եւ ամրապնդել նրա անվտանգությունը։ Այս խնդիրը ներառում է նաև Եվրամիության ընդլայնումը»,- գրում է Ջեսիկա Ռոսվալը։