Հունիսի 20-ի իրադարձությունների գործով հարցաքննել են Անզոր Չուբինիձեին
Պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեին գլխավոր դատախազությունում հարցաքննել են հունիսի 20-ի իրադարձությունների գործով:
Ինչպես Անզոր Չուբինիձեն հայտնել է լրագրողներին, նա պատասխանել է հետաքննության բոլոր հարցերին:
«Ինձ հարցաքննել են հունիսի 20-21-ի իրադարձությունների գործով: Ես պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավարն եմ, խորհրդարանի շենքը պաշտպանության հատուկ ծառայության կողմից պաշտպանվող կարևորագույն օբյեկտներից է և այստեղ հարց չկա, թե ինչու էի այն ժամանակ գտնվում այնտեղ: Ես հրահանգներ էի տալիս միայն Վրաստանի պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակիցներին: Իհարկե, կրակելու մասին որևէ հրաման չեմ արձակել»,- հայտարարել է Անզոր Չուբինիձեն:
Բացի այդ, պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավարի խոսքով, նա չի պատրաստվում փախչել պատասխանատվությունից: