Հունիսի 20-ի հանրահավաքը ցրելիս տուժած երեք քաղաքացի բուժման նպատակով մեկնել է Թուրքիա և Իսրայել
Հունիսի 20-ին խորհրդարանի շենքի առջև զարգացած իրադարձությունների հետևանքով տուժած երկու քաղաքացի այսօր առավոտյան մեկնել է Իսրայել, իսկ մեկը՝ Թուրքիա: Այս մասին Վրաստանի Առաջին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից:
Գերատեսչության տեղեկությամբ, սրանք այն տուժածներն են, որոնք վերջին օրերին դուրս են գրվել շրջանային հոսպիտալից և «Նյու հոսպիտալից»:
Նրանց տեղեկությամբ, Թուրքիայում բուժվելու նպատակով գտնվում է երկու իրավապահ: Երկու քաղաքացի շարունակում է բուժումը Գերմանիայում, իսկ ևս երկու տուժած մնում է Իսրայելում: Նրանցից յուրաքանչյուրի բժշկական ծառայության գումարի մասին հոգում է «Քարթու» հիմնադրամը: