Հունիսի 20-21-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակվում են հետաքննվել խռովության ճանապարհով պետական իշխանությունը տապալելու և ձեռքը գցելու հոդվածով
Հունիսի 20-21-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակվում են հետաքննվել խռովության ճանապարհով պետական իշխանությունը տապալելու և ձեռքը գցելու հոդվածով,-այս մասին ասել են դատախազությունում կայացած ասուլիսի ժամանակ:
«Բարձր հասարակական հետաքրքրությունից ելնելով, տեղեկացնում ենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կողմից, շարունակվում է 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցին խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման և դրան մասնակցության փաստով:
Այս փուլում հետաքննության կողմից իրականացրած աշխատանքի, ձեռք բերված ապացույցների և վկաներին հարցաքննելուց հետո, հետաքննչական մարմնին պարզ է դարձել, որ 2019 թվականի հունիսի 20-21-ի գիշերը առանձին անձանց կողմից ծրագրվում էր խռովության ճանապարհով տապալել և ձեռքը գցել պետական իշխանությունը: Պարզ է դարձել, որ առաջին գրոհը իրականացվելու էր Վրաստանի խորհրդարանի վրա, որից հետո այլ միջոցառումներ էին ծրագրված տարածաշրջաններում, սակայն բոլոր գործողությունները կանխվել են ոստիկանությանջանքերով: Այսպիսով գործը որակավորվել է և հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 225 և 315-րդ հոդվածներով, որը նշանակում է ՝ խռովության ճանապարհով տապալել և ձեռքը գցել պետական իշխանությունը:
Վրաստանի դատախազությունում շարունակվում է նաև հետաքննությունը խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման և դրան մասնակցության փաստով, Նիկանո Մելիայի նկատմամբ: Նա մեղադրվում է Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածով:
Զուգահեռաբար հետաքննություն է իրականացվում իրավապահների կողմից իրավասությունների չարաշահման գործով: