Հունիսի 20-21-ի ցույցերի ժամանակ խմբային բռնությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալել են 4 անձի
Ոստիկանությունը հունիսի 20-21-ի գիշերը, հանրահավաքի ժամանակ խմբային բռնությանը մասնակցելու համար, դատավորի որոշման համաձայն ձերբակալել է 4 անձի,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն՝ գերատեսչությունում անցկացված մամլո ասուլիսին:
«Ինչպես հայտնի է հանրությանը, ներքին գործերի նախարարությունում շարունակվում է հետաքննությունը 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի շենքի առջև զարգացած իրադարձությունների հետ կապված:
Հետաքննության շրջանակներում պատասխանատվության է ենթարկվել Նիկանոր Մելիան:
Նշված գործի շրջանակներում, խմբային բռնությանը մասնակցելու համար, դատավորի որոշման հիման վրա այսօր ձերբակալվել է ևս 4 մարդ:
Նրանց կողմից գործած հանցանը ենթադրում է 6-ից 9 տարվա ազատազրկում»,- հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը: