Հունիսի 13-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը
Հունիսի 13-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը տեղի կունենա։ Հանդիպումը կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների շրջանակներում։
Բացի այդ, հունիսի 15-ին դաշինքի երկրների պաշտպանության նախարարները կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի և Միջուկային պլանավորման խմբի նիստը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նախորդ՝ հերթական՝ 22-րդ հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով և հիմնականում կենտրոնացել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա։ Նաև առանձին պետություններ հայտարարեցին Ուկրաինային ռազմական օգնության փաթեթներ փոխանցելու մասին։