21 զոհ, երկու անհետ կորած և հազարավոր տուժած քաղաքացիներ՝ հունիսի 13-ի աղետից ութ տարի է անցել։
2015 թվականի աղետը ավերել է բնակելի տներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, հենապատեր, կապի համակարգեր։ Ամբողջությամբ հեղեղվել են «Մզիուրիի» և կենդանաբանական այգու տարածքները։ Աղետի հետևանքով զոհվել է կենդանաբանական այգու բնակիչների մի մասը։ Տուժել են քաղաքի ենթակառուցվածքները, այդ թվում՝ Վակե-Սաբուրթալո կապող վերգետնյա անցումը, Կոջորի-Սամադլո կապող ճանապարհը, Ախալդաբա-Ծղնեթի ճանապարհի հատվածը։