Հունգարիայում Վրաստանի դեսպան. Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հունգարիայի աջակցությունը Վրաստանին ավելի բարձր մակարդակի կհասցնի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, իսկ այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ,- ասել է Հունգարիայում Վրաստանի դեսպան Զազա Գոգսաձեն։
Նրա խոսքով, զրույցը վերաբերելու է տնտեսական հարցերին, իսկ այցին զուգահեռ տեղի կունենա Վրաստանի և Հունգարիայի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական հանդիպումը։
«Ինչպես գիտեք, Հունգարիան Վրաստանի ակտիվ աջակիցն է միջազգային ասպարեզում, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցին, աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և այս այցը, իհարկե, այս աջակցությունը կբարձրացնի էլ ավելի բարձր աստիճանի և մակարդակի։ Կքննարկվեն տնտեսական հարցեր, որոնք, անկասկած, կնպաստեն երկու երկրների միջև առկա տնտեսական մեծ ներուժի հետագա բացահայտմանը և զարգացմանը։ Հատկանշական է, որ այս այցին զուգահեռ կանցկացվի Վրաստանի և Հունգարիայի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը»,- նշել է դեսպանը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։