Հունգարիայում բողոքի ցույց է տեղի ունեցել Վիկտոր Օրբանի դեմ
Հունգարիայում բողոքի ցույց է տեղի ունեցել Վիկտոր Օրբանի դեմ

Հունգարիայում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ վարչապետ Վիկտոր Օրբանի։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ցույցի կազմակերպիչը փաստաբան Փիթեր Մադյարն էր, ով նախկինում մոտ է եղել կառավարությանը և վերջերս քաղաքական շարժում է ստեղծել։

Հանրահավաքի մասնակիցները, պահանջելով վարչապետի հրաժարականը, երթով շարժվեցին դեպի խորհրդարան։ Նրանք վանկարկում էին, որ «չեն վախենում»։ Հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը հագնված էին Հունգարիայի դրոշի գույներով։

«Մենք մեր երկրում ոչ ոքի չենք ենթարկվելու»,- հանրահավաքի ժամանակ ասել է Մադյարը։

Մադյարը հանրությանը հայտնի դարձավ փետրվարին, երբ բացահայտ քննադատական ​​հայտարարություններ արեց Օրբանի կառավարության դեմ։