Հունգարիայում ԱՄՆ դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի հետ Հունգարիայի հարաբերություններով
Հունգարիայում ԱՄՆ դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի հետ Հունգարիայի հարաբերություններով

ԱՄՆ-ում ասում են, որ անհանգստացնող է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու որոշումը,- հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես գրում է գործակալությունը, Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանը ասել է, որ «ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի հետ Հունգարիայի հարաբերություններով»։

Ավելի վաղ Փրեսմանը «Twitter»-ում հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Օրբանն ընտրում է կանգնել մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու մարդու կողքին:

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Պուտինի հետ Օրբանի հանդիպումից հետո Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են՝ քննարկելու Մոսկվայի հետ Հունգարիայի մերձեցման հետ կապված մտահոգությունները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում անցկացվող ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։