Հունգարիայում 11 մարդ է ձերբակալվել՝ զինված միջոցներով իշխանությունը զավթելու նախապատրաստելու մեղադրանքով
Հունգարիայում 11 մարդ է ձերբակալվել՝ զինված միջոցներով իշխանությունը զավթելու նախապատրաստելու մեղադրանքով

Հունգարիայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է 11 մարդու, ովքեր կասկածվում են զինված միջոցներով երկրում իշխանությունը զավթելու պլանավորման մեջ։

Երկրի տարբեր շրջաններում միաժամանակ 10 վայրերում ռեյդեր են անցկացվել։ Հատուկ գործողությանը մասնակցել է 150 ոստիկան։

Խուզարկության արդյունքում առգրավվել է հրազեն, ռազմական տեխնիկա, օդաճնշական զենք և այլ նյութեր, ինչպես նաև «Սկյութական Հունգարիա» խմբավորման հետ կապված փաստաթղթեր։

Անցյալ տարվա նոյեմբերին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մարդիկ հայտարարում էին «Սկյութական Հունգարիա» խմբավորման ստեղծման և անկախ զորամասերի զինման մասին։ Նրանք նաեւ սպառնացել են ձերբակալել կառավարության անդամներին, զինաթափել ոստիկաններին ու զինվորականներին։ Հետաքննությունների ազգային բյուրոն հետաքննություն է սկսել սահմանադրական կարգը բռնի միջոցներով փոխելու ծրագրի նախապատրաստման վերաբերյալ։