Հունգարիայի խորհրդարանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը
Հունգարիայի խորհրդարանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը

Հունգարիայի խորհրդարանը պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։

Հունգարիան ՆԱՏՕ-ի 31 անդամներից վերջինն էր, ով վավերացրեց սկանդինավյան երկրի անդամակցությունը դաշինքին:

Մինչ այդ խորհրդարանում ելույթ ունեցավ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով կոչ արեց օրենսդիրներին հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին օրենքի նախագծին։

Օրբանի խոսքով՝ շվեդ-հունգարական ռազմական համագործակցությունը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդեն Հունգարիայի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանում նախատեսված քվեարկությունից մի քանի օր առաջ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ Շվեդիայի հետ պայմանագիր է ստորագրել կործանիչներ գնելու վերաբերյալ։