Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական. Մեր նպատակն է ոչ թե վետո դնել Վրաստանի թափանցիկության օրենքի վրա, այլ խրախուսել նմանատիպ օրենքների ներդրումը ԵՄ ողջ տարածքում
Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական. Մեր նպատակն է ոչ թե վետո դնել Վրաստանի թափանցիկության օրենքի վրա, այլ խրախուսել նմանատիպ օրենքների ներդրումը ԵՄ ողջ տարածքում

 

«Մեր նպատակն է ոչ թե վետո դնել Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, այլ խրախուսել նմանատիպ օրենքների ներդրումը ողջ Եվրամիությունում», -սոցցանցում գրառել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական խորհրդական և Հունգարիայի խորհրդարանի անդամ Բալաշ Օրբանը։

«Օտարերկրյա անցանկալի միջամտությունից ինքնիշխանության պաշտպանությունը ոչ թե սպառնալիք է, այլ ժողովրդավարության նախապայման: Եվ դա դատապարտելու փոխարեն, գուցե Եվրամիությունը պետք է հետեւի այս օրինակին»,- գրել է նա։