Հունգարիայի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Հունգարիայի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը:

Ինչպես ասված է շնորհավորական նամակում, Հունգարիան շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ռազմավարական նշանակության պահպանմանը:

«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահեցնում եմ Ձեզ, որ Հունգարիան շարունակում է հավատարիմ մնալ Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը պահպանելուն: Վստահ եմ, որ չնայած ծանր ժամանակահատվածին, մեր համագործակցությունը կշարունակի ամրապնդվել, որը կառուցվել է փոխադարձ հարգանքի հողի վրա և էլ ավելի է զարգացել վերջին տարիներին:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և առողջություն Ձեր պարտականությունները կատարելու ճանապարհին», – ասված է նամակում: