Հունգարիայի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հունգարիայի վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին պաշտոնում նշանակման կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է պաշտոնական շնորհավորական ուղերձում, չնայած համաճարակի պատճառած դժվարություններին, հունգարա-վրացական հարաբերությունները արագ զարգանում են:

«Թույլ տվեք շնորհավորել ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուրախ եմ, որ չնայած համաճարակի պատճառած դժվարություններին, հունգարա-վրացական հարաբերությունները արագ զարգանում են: Համոզված եմ, որ երկու երկրների շահերից է բխում խորացնել համագործակցությունը՝ հիմնված մեր երկրների փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ կառավարությունը շարունակելու է մնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման նկրտումների հավատարիմ աջակիցը: Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություն ձեր պատասխանատու խնդիրների լուծման հարցում»- ասված է պաշտոնական շնորհավորական նամակում: