Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Չինաստան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Չինաստան

Հունգարիայի վարչապետն այցելել է Չինաստան։ Այս մասին սոցցանցում գրում է Վիկտոր Օրբանը։

Օրբանն արդեն հանդիպում է ունեցել նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինի պետական ​​նստավայրում։

«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում խաղաղության պայմանների ստեղծման հիմնական ուժը Չինաստանն է։ Սա է պատճառը, որ ես Պեկին այցելեցի նախագահ Սի Ցզինպինին Բուդապեշտ կատարած պաշտոնական այցից ընդամենը երկու ամիս անց»,- գրել է Օրբանը սոցցանցում։