Հունգարիայի նորընտիր նախագահը երդմնակալության ժամանակ դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան և աջակցել Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցությանը
Հունգարիայի նորընտիր նախագահ Կատալինա Նովակը դատապարտել է ռուսական ագրեսիան և աջակցել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելուն։ Այս մասին երդմնակալության ժամանակ իր ելույթում ասել է Կատալինա Նովակը։
«Մենք դատապարտում ենք Պուտինի ագրեսիան, զինված ներխուժումը ինքնիշխան պետություն։ Մենք ընդմիշտ կհրաժարվենք Խորհրդային Միությունը վերականգնելու բոլոր ջանքերից»,- ասել է Նովակը։
Նովակը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է նաև խաղաղ հունգարացիների դեմ՝ հավելելով, որ Բուդապեշտը պահանջում է հետաքննել և պատժել ռազմական հանցագործությունները։
Բացի այդ, ըստ հունգարական լրատվամիջոցների, նորընտիր նախագահը աջակցել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։
«Հունգարիան չի հրաժարվում իր ինքնիշխանությունից և աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը»,- ասել է Նովակը։
Հունգարիայի նորընտիր նախագահն ասում է, որ երկիրը պատրաստ է զոհաբերությունների գնալ հանուն խաղաղության և չի խոչընդոտի դաշնակիցների զոհաբերություններին, բայց չի համաձայնի այնպիսի որոշումների, որոնք ավելի շատ վնաս կհասցնեն հունգարացիներին, քան Ռուսաստանին: