Հունգարիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Հունգարիայի համաձայնությունը Չինաստանի հետ, որը նախատեսում է նրանց համատեղ պարեկություն Հունգարիայում
Հունգարիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Հունգարիայի համաձայնությունը Չինաստանի հետ, որը նախատեսում է նրանց համատեղ պարեկություն Հունգարիայում։
«Երկու երկրների իրավապահները հնարավորություն կունենան համատեղ պարեկություն իրականացնել, ինչը կապահովի երկու երկրների քաղաքացիների և իշխանությունների միջև առավել արդյունավետ հաղորդակցություն, կբարելավի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես գրում է «Եվրոպեյսկայա պրավդան» հունգարական հրապարակման հիման վրա, համատեղ պարեկությունը կարող է օգտակար լինել զբոսաշրջային սեզոնի ընթացքում ամենահայտնի վայրերում և խոշոր միջոցառումներին, որտեղ կարող են լինել Չինաստանի բազմաթիվ քաղաքացիներ։
Նախարարությունը նաև նշել է, որ խոսքը աննախադեպ համագործակցության մասին չէ, Հունգարիան նմանատիպ պայմանագրեր ունի Խորվաթիայի և Ավստրիայի հետ։
Գերմանական «Welt» հրատարակությունը հայտնել է, որ Հունգարիան և Չինաստանը ստորագրել են այնպիսի համաձայնագիր, ինչպիսին Չինաստանն արդեն ունի Սերբիայի հետ։
Մինչ այդ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Չինաստանն ունի այսպես կոչված Եվրոպական երկրներում իրենց քաղաքացիների սպասարկման կենտրոններ, որոնք փաստացի գործում են որպես ոստիկանական բաժանմունք։
Հունգարիայի ՆԳՆ-ն պնդում է, որ իրենք տեղյակ չեն երկրում գործող նմանատիպ սպասարկման կենտրոնների մասին, թեև լրատվամիջոցները հայտնել են, որ Հունգարիայում գործում է երկու նման սպասարկման կենտրոն։