Հունգարիայի նախագահը այսօր սկսելու է պաշտոնական հանդիպումները Թբիլիսիում
Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը Վրաստան այցի շրջանակներում այսօր սկսելու է պաշտոնական հանդիպումները:
Նախագահի նստավայրում կկայանա հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նա կհանդիպի վրացի գործընկերոջը: Նախագահները քննարկելու են երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա հանգուցային հարցերը:
Ադերը կայցելի օկուպացված գոտու տարածք:
Հանդիպում է կայանալու նաև օրենսդրական մարմնում: Յանոշ Ադերին է հյուրընկալելու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Հունգարիայի նախագահը Թբիլիսի է ժամանել երեկ, կնոջ՝ Անիտա Հերչեխի հետ միասին: