Հունգարիայի նախագահը այցելել է Իսրայել
Հունգարիայի նախագահը այցելել է Իսրայել

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը ժամանել է Իսրայել և դարձել հունգարացի առաջին պաշտոնյան, ով այցելել է Իսրայել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է երկրի վրա:

Հունգարիայի նախագահը նշել է, որ Իսրայել է եկել «համերաշխության այցով»։

«Մենք աջակցում ենք Իսրայելին։ Այժմ ես հանդիպման եմ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, որից հետո կհանդիպեմ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված Հունգարիայի քաղաքացիների ընտանիքներին»,- գրել է Նովակը։