Հունգարիայի նախագահ. Իմ մտքերն ու աղոթքներն այժմ վրաց ժողովրդի հետ են, Հունգարիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իր ցավակցությունն է հայտնում Սալոմե Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին՝ Շովսիում սողանքի հետևանքով զոհվածների համար։
«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին աննախադեպ անձրևների և սողանքների հետևանքով զոհվածների համար։ Իմ մտքերն ու աղոթքներն այժմ վրաց ժողովրդի հետ են։ Հունգարիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել աղետի ժամանակ պատճառված վնասը մեղմելու համար»,- գրում է Կատալին Նովակը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտում զոհերի թիվը հասել է 18-ի։