Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է Բուդապեշտում հանդիպել ԱՄՆ Սենատի պատվիրակության հետ
Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է Բուդապեշտում հանդիպել ԱՄՆ Սենատի պատվիրակության հետ

ԱՄՆ Սենատի երկկուսակցական պատվիրակությունն այցելել է Բուդապեշտ, սակայն Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է հանդիպել նրանց հետ։ Տեղեկությունը տարածում է «Associated Press»-ը։

Պատվիրակության անդամները ցանկանում էին հանդիպել Հունգարիայի կառավարության ներկայացուցիչների հետ՝ Հունգարիայի խորհրդարանին տեղեկացնելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկության մասին, սակայն Հունգարիայի կառավարությունը չհամաձայնեց հանդիպմանը։

Սենատոր Ջիմ Շահինն ասում է, որ հիասթափված է, որ Հունգարիայի կառավարության ոչ մի անդամ չի ընդունել պատվիրակության կողմից ուղարկված հրավերը, սակայն դրական է գնահատում, որ փետրվարի 26-ին, երբ Հունգարիայի խորհրդարանը վերադառնա իր աշխատանքին, կսկսվի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը։

Սենատոր Քրիս Մերֆին ասել է, որ Օրբանի կառավարության հրաժարումը ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպելուց տարօրինակ է և անհանգստացնող։