Հունգարիայի իշխող կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել բանաձեւ, որը կոչ է անում կառավարությանը չաջակցել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին
Հունգարիայի իշխող կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել բանաձեւ, որը կոչ է անում կառավարությանը չաջակցել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին

Հունգարիայի իշխող կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել բանաձեւ, որում կոչ է անում կառավարությանը չաջակցել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին, այս մասին գրում է «Ռոյթերս»-ը։

Իշխող կուսակցությունը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը պետք է հիմնված լինի անդամ երկրների միջև կոնսենսուսի վրա, և այսօր դրա համար պայմաններ չկան։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակով դիմել էր Շառլ Միշելին՝ կոչ անելով չգումարել Եվրախորհուրդը Ուկրաինայի հարցով, և գագաթնաժողովը չհաստատի բյուջետային պլանը, որը ներառում է 50 միլիարդ եվրոյի տնտեսական աջակցություն Կիևին։