Հունգարիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանը փետրվարի 26-ին կքվեարկի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Հունգարիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանը փետրվարի 26-ին կքվեարկի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, կքվեարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Այս մասին տեղեկություն է տարածում իշխող «Ֆիդես» կուսակցության առաջնորդ Մատե Կոշիչեմը։

 

Կոշիչեմի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի վավերացումը խորհրդարանի օրակարգում է փետրվարի 26-ին, եւ իշխող կուսակցության պատգամավորները մտադիր են աջակցել դրան։

 

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի սկզբում քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վիկտոր Օրբանի կուսակցության անդամները բոյկոտել էին Հունգարիայի խորհրդարանի նիստը, որտեղ պետք է տեղի ունենար ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ Իշխող կուսակցության՝ Ֆիդեսի անդամները խորհրդարանի նիստին չեն եկել։