Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիարտոն կայցելի Վրաստան
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիարտոն կայցելի Վրաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Վրաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիարտոն։

«Այցի ընթացքում Հունգարիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ», – ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին արտգործնախարարությունում կհյուրընկալի Հունգարիայի իր գործընկերոջը։