Հունգարիան կհամաձայնի Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներին միայն այն դեպքում, եթե դա չազդի խողովակաշարով Ռուսաստանից հում նավթի ներմուծման վրա. Պիտեր Սիիարտո
Հունգարիան կհամաձայնի Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներին միայն այն դեպքում, եթե դա չազդի խողովակաշարով Ռուսաստանից հում նավթի ներկրման վրա, – այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիիարտոն։
Նախարարը պնդում է, որ չի կարող աջակցել էմբարգոյին, քանի որ դա կկործանի երկրի էներգետիկ անվտանգությունը:
«Նավթի մատակարարումների աստիճանական դադարեցումը, մինչև հաջորդ տարի ժամկետով, որոշում է, որը հնարավոր չէ աջակցել, քանի որ Հունգարիայի անվտանգ էներգամատակարարումը լիովին կկործանվի պատժամիջոցների փաթեթի պատճառով», – ասել է Սիիարտոն:
Նրա խոսքով, ներկայումս Հունգարիան Ռուսաստանից բավականաչափ նավթ է գնում միայն տնտեսության գործունեության համար, և դա աշխարհագրական և ենթակառուցվածքային իրողություն է։