Հունգարիան հերքում է, թե գիտեր Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ծրագրերի մասին և Կիևից բացատրություն է պահանջում
Հունգարիան հերքում է ուկրաինացի պաշտոնյայի տարածած այն տեղեկությունը, թե Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ծրագրերի մասին։
Ուկրաինայում Հունգարիայի դեսպանատունը մտահոգված է Ուկրաինայի անվտանգության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությամբ՝ նրա խոսքերը գնահատելով որպես կեղծ զրպարտություն և բացատրություն պահանջելով պաշտոնական Կիևից։
«Այս ապացույցները պարունակում են կեղծ և անհիմն մեղադրանքներ Հունգարիայի դեմ, ինչպես նաև ատելություն հրահրելու հունգար ժողովրդի և Հունգարիայի դեմ ուկրաինական հասարակության մեջ: Մենք պարոն Դանիլովին կոչ ենք անում հետ վերցնել իր հայտարարությունը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նախօրեին ուկրաինական լրատվամիջոցներում հրապարակվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը, որտեղ Դանիլովը հայտարարել էր. «Հունգարիան բացահայտ հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին։ Ավելին, Պուտինը նրան նախապես զգուշացրել էր, որ մեր երկրի վրա հարձակում է լինելու։ Մենք բոլորս տեսանք նրա դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ Հունգարիան պլաններ ուներ Ուկրաինայի տարածքների մի մասի համար։